Պուտինի և Թրամփի զրույցի համար մի շարք հարցեր են նախապատրաստվում՝ հիմնականում ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ
1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի համար մշակվում են ռուս-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական խնդրի կարգավորումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ստանդարտ կերպով պատրաստվում են որոշակի թեմաներ, որոնք օրակարգում են և հիմնականում, իհարկե, ուկրաինական կարգավորման հարցը»,- նշել է Պեսկովը: