Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը
1 րոպեի ընթերցում

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մուհամմեդ ալ-Բուդայուին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը։
Ալ-Բուդայուին իր հայտարարության մեջ մաղթել է, որպեսզի այս համաձայնագիրը նոր փուլ հանդիսանա համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր հարաբերությունների կառուցման գործում, որտեղ կգերիշխի երկու երկրների միջև անվտանգությունը և կայունությունը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։