Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրնանին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և Հայաստանի Վայոց ձոր մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում