Գեղարքունիքում ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

4 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզում ավարտվել են  «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի Ճամբարակի համայնքային փուլի 10-12 տարեկանների տարիքային խմբի մրցումներն անցկացվել են Ճամբարակի ավագ դպրոցի մարզադահլիճում։ Այստեղ ուժեղագույնը Թթուջուր գյուղի  միջնակարգ դպրոցի թիմն էր։ Երկրորդ հորիզոնականում Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ Այս փուլի 13-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներն անցկացվել են մարտի 15-ին։ Համառ մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վահան գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը գրավել են  համապատասխանաբար Ճամբարակի N 1 հիմնական և Դպրաբակ գյուղի միջնակարգ դպրոցների թիմերը։

Մարտունու համայնքային փուլի 13-15 տարեկանների տարիքային խմբի եզրափակիչ խաղերը տեղի են ունեցել Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Մարզային փուլի ուղեգրիը բաժին է հասել Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական  դպրոցի թիմին։ Մրցանակային եռյակում էին նաև Վերին Գետաշենի N 1 միջնակարգ և Մարտունու Մնաց-Մելիք Շահումյանի անվան N 1 հիմնական դպրոցների թիմերը։

Գավառի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են Հայրավանքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում։ Մարզային փուլի ուղեգրի համար պայքարի մեջ են մտել 10-12 տարեկանների տարիքային խմբի դպրոցական թիմերը։ Ծավալված հետաքրքիր և համառ պայքարի արդյունքում առաջին տեղը գրավել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ հորիզոնականում էր Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2   միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Գավառի Հ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը։13-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներում ուժեղագույնը Գավառի Հ Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմն էր, երկրորդ տեղում՝ Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը։ Մրցանակային եռյակը եզրափակել է Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի թիմը։

Վարդենիսի համայնքային փուլի 10-12 տարեկանների տարիքային խմբի մրցումներն անցկացվել են Վարդենիսի N 3 հիմնական դպրոցի մարզադահլիճում։ Պայքարը ծավալվել է  6 թիմի միջև։ Այստեղ ուժեղագույնը դաշտի տերերի թիմն էր։ Երկրորդ տեղում Վարդենիսի N 4 հիմնական դպրոցի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վարդենիսի Էդ. Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը։ 13-15 տարեկանների տարիքային խմբի թիմերի պայքարում ևս ուժեղագույնը դաշտի տերերի թիմն էր։ Երկրորդ հորիզոնականում Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

Համայնքային փուլի մրցումներից հետո հայտնի են դարձել այն թիմերը, որոնք հանդես կգան Գեղարքունիքի մարզային փուլում։ 10-12 տարեկանների տարիքային խմբում մրցապայքարի մեջ կմտնեն Ծովազարդի, Վերին Գետաշենի N 1, Թթուջուր գյուղի միջնակարգ և Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1, Վարդենիսի N 3 հիմնական դպրոցների թիմերը։ 13-15 տարեկանների տարիքային խմբում մրցապայքարը կծավալվի Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2, Գավառի Հ․ Թումանյանի անվան N 3, Վարդենիսի N 3 հիմնական և Վահան գյուղի, Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցների թիմերի միջև։ 

 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով