Գեղարքունիքի մարզում հայտնի է հրաձգության մարզային մրցումների հաղթող թիմը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են «Դիպուկ հրաձիգ» հրաձգության մարզային մրցումներ՝  համայնքային և մարզային փուլերով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, համայնքային փուլի մրցումներն անցկացվել են փետրվարի 27-28-ին, որի արդյունքում յուրաքանչյուր համայնքից երկու լավագույն դպրոցական թիմ մասնակցել է մարտի 14-ին  Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցի հրաձգարանում կազմակերպված մարզային փուլի մրցումներին: Թիմի կազմում ընդգրկվել է 4 տղա և 4 աղջիկ: Մրցումներն անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը: Ծավալվել է հետաքրքիր և համառ պայքար, որի արդյունքում թիմային հաշվարկով 385 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մարտունի համայնքի Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը 345 միավորով գրավել է Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղում 334 միավորով Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի թիմն էր: 

2025 թվականի ապրիլի 8-ին Երևանում կայանալիք հրաձգության մրցումների հանրապետական փուլում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի Զոլաքար գյուղի N 1 միջնակարգ դպրոցի թիմը:

 

Հայերեն

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ