Արաբական պետությունների լիգան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Արաբական պետությունների լիգան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը` այն համարելով անհրաժեշտ և կարևոր քայլ երկու երկրների միջև հակամարտությունը դադարեցնելու և կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արաբական պետությունների լիգայի կայքը։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարությունը հաստատել է իր լիակատար աջակցությունը համաձայնագրին, որը սահմանում է վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և կարգավորելու հիմքերը։

Գլխավոր քարտուղարության ներկայացուցիչը հույս է հայտնել վերջնական, համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման վերաբերյալ, որը կանդրադառնա երկու կողմերի միջև առկա բոլոր չլուծված հարցերին՝ հավելելով, որ դիվանագիտական ​​երկխոսությունը մնում է ձգձգվող հակամարտության կարգավորման միակ կենսունակ ճանապարհը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին