Հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է 2 հազար 77 հաղորդում, որից 1810-ը կոռուպցիոն բնույթ ունի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում 2024-ին ստացվել է ընդհանուր 2077 հաղորդում, որից 1810-ը՝ կոռուպցիոն բնույթի: Ստացված կոռուպցիոն բնույթի 1810 հաղորդումներից 749-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

2024 թվականին կոռուպցիոն հանցագործությունների վերա­բերյալ դեպքերով քննված քրեական վարույթներից  ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից դատարան է ուղարկվել 159 քրեական վարույթ՝ 370 անձի վերաբերյալ: Նույն ժամանակահատվածում կոռուպցիոն հանցագործությունների վերա­բերյալ դատարաններում ավարտվել է 104 քրեական գործ «2023 թվականին` 87»՝ 223 անձի վերաբերյալ «2023 թվականին՝ 120 անձի վերաբերյալ»: Նշված քրեական գործերից 95-ով՝ 207 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, որոնցից 167-ը դատապարտվել են ազատազրկման: 

Ավարտված գործերով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 477 միլիոն 556 հազար (2023 թվականին՝ 417 միլիոն 346 հազար դրամ): Վարույթներից մեկով՝ ընդհանուր՝ 14 միլիոն 443 հազար դրամ կադաստրային արժեքով 8 հողամաս վերադարձվել է համայնքին:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով