Նախորդ տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված դեպքերի ավելի քան 28 տոկոսը

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում դատարան է ներկայացվել պետական և համայնքային շահերի պաշտպանության 277 հայցադիմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ներկայացված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը՝ քաղաքացիական դատավարության կարգով, կազմում է 6 միլիարդ 961 միլիոն 786 հազար դրամ, քրեական դատավարության կարգով գույքային հայցերով՝ 420 միլիոն 348 հազար դրամ:

2024 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 207 միլիոն 583 հազար դրամ հայցապահանջով 43 հայց: 

2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ (նշված գույքերի շուկայական արժեքները մի քանի անգամ գերազանցում են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները):

2024 թվականին մարդու դեմ ուղղված հանցագործություններով 1228 քրեական վարույթ 1408 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, 25-ը դատարան է ուղարկվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ:

2024 թվականի ընթացքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով դատարաններում ավարտվել է 707 գործ 790 անձի վերաբերյալ, որոնցից 550-ով՝ 610 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վիճակագրական տվյալների՝ 2024 թվականի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները կազմել են հանրապետությունում արձանագրված դեպքերի ավելի քան 28 տոկոսը։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի ընթացքում, 2023 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1,3 տոկոսով նվազում. Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4,3 տոկոսով։

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ