Նախորդ տարի դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննվող քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 30 միլիարդ դրամի վնաս

2 րոպեի ընթերցում

2024 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով (այդ թվում՝ ավարտված), վերականգնվել է 30 միլիարդ 327 մլն 806 հազար դրամի վնաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Դատախազները 2024 թվականին ձեռնամուխ են եղել առանձնակի բարդություն ներկայացնող՝ շուրջ 100 և ավելի դրվագներ ունեցող քրեական վարույթի (Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և այլ ենթադրյալ հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը) ուսումնասիրությանը և քննության առարկա հանդիսացող հանցավոր դրվագներից շատերի ընթացքը լուծելուն: 

Քրեական վարույթի ուսումնասիրության արդյունքում, ՀՀ դատախազի հանձնարարությամբ, 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների հատկանիշներով (այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի) նախաձեռնվել են քրեական վարույթներ: Նշված վարույթի շրջանակներում վերադաս դատախազի կողմից ձևավորվել է դատախազական խումբ, միայն դատախազական խմբի ղեկավարի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է 33 հանրային քրեական հետապնդում: 

Դատախազական գործիքակազմի կիրառման արդյունքում պարզվել է, որ միայն նշված վարույթով պետությանը և անձանց պատճառված վնասը, այս պահի դրությամբ, կազմում է շուրջ 350 միլիոն ԱՄՆ դոլար: Արդեն իսկ որոշ դրվագներով առկա են պետությանը պատճառված վնասի մասով վերականգնումներ (օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է պետությանը. «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը):

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով