Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Ջասթին Թրյուդոյին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին տարիների բարեկամության և գործընկերության համար՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:

«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է Հայաստանի վարչապետը՝ ամենայն բարիք մաղթելով ապագա գործունեության մեջ:

Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14-ին պաշտոնապես ստանձնել է Լիբերալ կուսակցության առաջնորդ Մարկ Քարնին:

Անգլիայի բանկի (2013-2020) և Կանադայի բանկի (2008-2013) նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր ղեկավար՝ քվեարկության արդյունքներով ստանալով 85,9 տոկոս ձայն։ 

Մարկ Քարնին վարչապետի պաշտոնում փոխարինում է Ջասթին Թրյուդոյին, որն այս տարվա հունվարին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։

Հայերեն العربية English Français

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը