Քաղաքականություն

Բրազիլիան ակնկալում է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը հնարավորինս շուտ ավարտին կհասցվի

2 րոպեի ընթերցում

Բրազիլիան ակնկալում է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը հնարավորինս շուտ ավարտին կհասցվի

Բրազիլիայի կառավարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հայտարարությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ՝ ակնկալելով, որ գործընթացը հնարավորինս շուտ կստորագրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համապատասխան հայտարարությունն է տարածել Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը: 

«Բրազիլիայի կառավարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը, որի իրագործումից հետո կվերականգնվի խաղաղությունը երկրների միջև և կկարգավորվեն երկկողմ հարաբերությունները»,-նշված է հայտարարության մեջ:  

Նաև ընդգծվում է, որ Բրազիլիան խրախուսում է կողմերին՝ շարունակել առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և երկխոսությանը որպես տևական և կայուն խաղաղության ճանապարհ և ակնկալում է, որ գործընթացը կարող է ավարտվել որքան հնարավոր է շուտ։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում