Խորվաթիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համարում է Հարավային Կովկասում կայունության նշանակալի քայլ
2 րոպեի ընթերցում

Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, այն համարելով Հարավային Կովկասում կայունության և հաշտեցման նշանակալի քայլ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Խորվաթիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
Croatia welcomes the peace treaty between Armenia 🇦🇲 and Azerbaijan 🇦🇿 as a significant step towards stability and reconciliation in the South Caucasus.
— MFEA Croatia (@MVEP_hr) March 14, 2025
We commend both sides for their commitment to dialogue and a peaceful resolution, paving the way for enhanced cooperation,…
«Մենք ողջունում ենք երկու կողմերին երկխոսության և խաղաղ կարգավորման իրենց հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում ընդլայնված համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և երկարաժամկետ բարգավաճման համար»,-նշված է գրառման մեջ:
Խորվաթիայի ԱԳ նախարարությունը նաև հավելել է, որ որպես միջազգային իրավունքի և հակամարտությունների դիվանագիտական ճանապարհով լուծման ուժեղ ջատագով՝ Խորվաթիան հավատարիմ է մնում՝ աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և տևական խաղաղությանը:
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։