Քաղաքականություն

Կատարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցում կկատարեն համագործակցության նոր փուլ՝ զարգացման և բարգավաճման

2 րոպեի ընթերցում

Կատարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցում կկատարեն համագործակցության նոր փուլ՝ զարգացման և բարգավաճման

Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրները կանեցնեն համագործակցության նոր՝ զարգացման և բարգավաճման փուլ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կատարի արտաքին գործերի  նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս համաձայնագիրը նաև ամրապնդում է անվտանգությունն ու կայունությունը կովկասյան տարածաշրջանում և վերահաստատում է խաղաղ միջոցների արդյունավետությունն ամբողջ աշխարհում անլուծելի վեճերի և հակամարտությունների լուծման գործում։

Նախարարությունը վերահաստատել է Կատարի լիակատար աջակցությունը տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին, որոնք ուղղված են հանուն ավելի խաղաղ, անվտանգ և բարգավաճ աշխարհի համար երկխոսության հարթակների ամրապնդմանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում