Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումը

Սպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան տարածած պարզաբանման համաձայն` ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանում է տրվել, որ բանակցությունները վարել է Ուիթկոֆը, ով հանդես է գալիս որպես Թրամփի միջնորդ միջազգային բանակցություններում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում