Միացյալ Նահանգներ

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել. Reuters

1 րոպեի ընթերցում

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ տեղեկությունների՝ առաջարկը փոխանցվել է Թրամփի հատուկ բանագնացի միջոցով, որը, ըստ որոշ աղբյուրների, կարող է լինել Սթիվ Ուիթկոֆը։

Ռուսական կողմը պնդում է, որ Կրեմլում «զգուշավոր լավատեսություն» կա, որ գործարքը կարող է կայանալ։

Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ունեցել է արդյունավետ բանակցություններ Պուտինի հետ, իսկ Կրեմլի այս քայլը վկայում է, որ Ռուսաստանը հետաքրքրված է խաղաղության գործընթացի շուրջ քննարկումներով։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում