Միացյալ Նահանգներ

Պուտինը հանդիպում է ունեցել Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆի հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հանդիպում է ունեցել Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ի ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆին, որի միջոցով տեղեկատվություն է փոխանցել Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկ ուշ երեկոյան արդեն նրան (Ուիթքոֆին) ընդունել է նախագահ Պուտինը, ռուսական կողմին տրամադրվել է լրացուցիչ տեղեկատվություն: Ուիթքոֆի միջոցով Պուտինը տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին», - ասել է Պեսկովը։

Պուտինի և Ուիթքոֆի զրույցի թեմաները Կրեմլի ներկայացուցիչը չի հայտնել։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարի հատուկ պատվիրակը մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։

Ուիթքոֆը, որն ավելի վաղ մասնակցել է փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուսական պատվիրակության, իսկ մարտի 11-ին՝ ուկրաինական պատվիրակության հետ Ջիդդայում կայացած բանակցություններին, Մոսկվա էր ժամանել մարտի 13-ի ցերեկը։ Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ նա ՌԴ մայրաքաղաքից մեկնել է մարտի 14-ին, Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 11։00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում