ԱԳ նախարարը ԼՂ հայերի՝ իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ այս պահին չի տեսնում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չի տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արարատ Միրզոյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ անդրադառնալով պատգամավորների բարձրաձայնած հարցերին:
«Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում: Եվ անկեղծ ասած, չեմ տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր՝ այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ»,-ասաց նախարարը: