ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայում բռնությունը դատապարտող հայտարարությունը. Reuters

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է հայտարարության նախագիծը, որը դատապարտում է լայնածավալ բռնությունները Սիրիայի ափամերձ շրջաններում և երկրի ժամանակավոր իշխանություններին կոչ է անում պաշտպանել բոլոր սիրիացիներին՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրների։

Հայտարարությունը, որը մշակել են Ռուսաստանը և ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կընդունվի մարտի14-ին։ Մինչ այդ 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով փակ դռների հետևում հանդիպում էր անցկացրել մարտի 10-ին։

«Անվտանգության խորհուրդը ժամանակավոր իշխանություններին կոչ է անում պաշտպանել բոլոր սիրիացիներին՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այս զանգվածային սպանությունների մեղավորներին…. Անվտանգության խորհուրդը ողջունում է Սիրիայի ժամանակավոր իշխանությունների կողմից բռնության դեպքերի հրապարակային դատապարտումը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել դրանց կրկնումը կանխելու համար», - նշված է հայտարարության տեքստում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր հերթին հայտարարել է, որ ալավիների սպանությունները սպառնալիք են երկիրը միավորելու իր առաքելությանը, և խոստացել է պատժել բոլոր մեղավորներին։

Մարտի 6-ից Սիրիայի Լաթաքիայի, Տարտուսի և Հոմսի նահանգներում բախումներ են տեղի ունեցել երկրի նոր ղեկավարության կողմից վերահսկվող անվտանգության ուժերի և հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցող ստորաբաժանումների միջև։ Առավել կատաղի մարտեր են տեղի ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ բնակվում են ալավիներ՝ կրոնական փոքրամասնության անդամներ, որին պատկանում է Ասադի ընտանիքը։ Մարտի 10-ին նոր իշխանությունները հայտարարել են այդ նահանգներում գործողության ավարտի և Սիրիայի նախկին ղեկավարի կողմնակիցների կազմավորումների չեզոքացման մասին։

Վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայի արևմուտքում իրադրության սրման սկզբից զոհվել է Ասադի 250 զինված կողմնակից, իսկ ուժայինները կորցրել են 231 մարտիկի։ Զոհված խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 900-ը, նրանց մեծ մասը պատկանում է ալավիների համայնքին:

Հայերեն

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ