Միացյալ Նահանգներ

ԱՄՆ դատավորները Թրամփի վարչակազմին կարգադրել են վերականգնել աշխատանքից հեռացված հազարավոր մարդկանց

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ դատավորները Թրամփի վարչակազմին կարգադրել են վերականգնել աշխատանքից հեռացված հազարավոր մարդկանց

Կալիֆոռնիայի և Մերիլենդի դաշնային դատավորներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կարգադրել են վերականգնել փորձաշրջան անցնող հազարավոր դաշնային աշխատողների, որոնք կորցրել են իրենց աշխատանքը 19 գերատեսչություններում աշխատանքից զանգվածային հեռացումների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դոնալդ Թրամփի և Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկի կողմից բյուրոկրատիան կրճատելու ջանքերի շրջանակներում հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։ 

Ըստ Բալթիմորի դատավորի՝ վարչություններից 18-ը, որոնք վերջին շաբաթներին զանգվածաբար ազատել են փորձաշրջան անցնող աշխատակիցներին, խախտել են օրենքը։ Դատավորի որոշումը վերաբերում է Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությանը, Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), գյուղատնտեսության, առևտրի, կրթության, էներգետիկայի, առողջապահության, ներքին անվտանգության, աշխատանքի, տրանսպորտի նախարարություններին և մի շարք այլ գերատեսչությունների։

Բալթիմորի դատավորի որոշումից առաջ Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ շրջանային դատավորը կարգադրել էր վերականգնել վեց գերատեսչություններում, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունում աշխատանքից հեռացված փորձաշրջան անցնող աշխատողներին։ 

Սան Ֆրանցիսկոյի դատավորի որոշումից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ վարչակազմն «անմիջապես կպայքարի» դրա դեմ։

Թրամփը և Մասկը ցանկանում են կրճատել դաշնային աշխատակիցների թիվը, որը հունվարին Թրամփի պաշտոնակալության ժամանակ կազմում էր 2,3 միլիոն։

Զանգվածային կրճատումների առաջին ալիքն անդրադարձել է փորձաշրջան անցնող աշխատակիցների վրա։ Ըստ դեմոկրատների կողմից ղեկավարվող նահանգների, որոնք բողոքներ են ներկայացրել դատարան այս կրճատումների դեմ, Թրամփի երդմնակալությունից հետո աշխատանքից ազատվել է առնվազն 24 000 մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում