Ֆինլանդիան և Ուկրաինան նոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման համար

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Անտի Հականենը և Ռուստեմ Ումերովը հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում երկրների միջև երկկողմ համագործակցության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պետական հեռուստառադիոընկերությունը։ 

Միևնույն ժամանակ Ֆինլանդիան հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն եվրոյի ռազմական օգնության 28-րդ փաթեթի տրամադրման մասին։

«Երկկողմ համաձայնագիրը նպատակ ունի խորացնել պաշտպանական համագործակցությունը։ Ավելի սերտ համագործակցության ոլորտները ներառում են պաշտպանական նյութական հարցեր, տեղեկատվության փոխանակում, հետազոտությունների ​​և նորարարությունների ոլորտներում գործունեություն, զինամթերքի արտադրություն և պաշտպանությանն առնչվող նախագծերի իրականացում ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Ուկրաինայում», - նշվում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարար Հականենն ընդգծել է, որ Ֆինլանդիան ավելի քան երեք տարի աջակցել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում և կշարունակի այդ աջակցությունը։

«Մեր հարաբերությունները միակողմանի փողոց չեն, այլ փոխշահավետ գործընկերություն։ Այս փոխըմբռնման հուշագիրը ցույց է տալիս մեր պատրաստակամությունն՝ ավելի ընդլայնելու և խորացնելու այս համագործակցությունն՝ ի շահ երկու ժողովուրդների», - ասվում է Հականենի մամուլի հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Հայաստանում քաղաքաշինության և կենսաբազմազանության փոխկապակցվածության հարցերը քննարկվել են COP17-ի շրջանակում