Սևան համայնքի ավագանու հերթական նիստին քննարկվել են համայնքային մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Մարտի 12-ին կայացել է Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային հարցերի հաստատումից հետո համայնքի ավագանին վավերացրել է Հայաստանի Հանրապետության Սևան և Հունգարայի Հանրապետության Բալատոնալմադի քաղաքների միջև 2025 թվականի փետրվարի 26-ին ստորագրված «Քույր քաղաքներ» համագործակցության հուշագիրը:

Սարգիս Մուրադյանը նշել է, որ Սևան համայնքն ունի ապակենտրոնացված համագործակցության հարուստ փորձ՝ Սևան-Գրենոբլ (Ֆրանսիա), Սևան-Բրոդնիցա (Լեհաստան), Սևան-Ավիլիանա (Իտալիա), Սևան-Պրահա-Վինոր (Չեխիա) քույր քաղաքներ ձևաչափով: 

Հաստատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը:

Սևան համայնքի Վարսեր բնակավայրում նոր կառուցվող ամբուլատորիայի շենքի համար կատարվել է հողհատկացում: 

Ավագանին մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տվել Սևան համայնքի մասնակցությանը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող «Տեղական զարգացման հիմնադրամի» շրջանակներում դրամաշնորհային մրցույթին, որին  ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում համայնքի 2025 թվականի բյուջեից կկատարվի համապատասխան համաներդրում։

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձել է համայնքում աղբահանության դիմաց գանձվող վարձավճարներին՝ նշելով, որ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, չնայած առկա խնդիրներին և հնարավորություններին, անում է հնարավորը, որպեսզի աղբահանությունը կատարվի ժամանակին, համայնքն ունենա ներկայանալի տեսք:

Ներկայացվել են 2025 թվականի համար համայնքի կողմից ներկայացված և հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերը, որոնք ներառում են ճանապարհաշինարարական աշխատանքներից մինչև բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցում:

Ավագանու նիստի ընթացքում քննարկվել են ՀՈԱԿ-ների տնօրենների, բնակավայրերի վարչական ղեկավարների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համայնքի ավագանուն հասցեագրված զեկուցագրերը և դիմումները, որոնք ստացել են սպառիչ պատասխան՝ համապատասխան որոշումների ընդունմամբ: 

 

 

Հայերեն

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ