Քաղաքականություն

Հայաստանն արդեն հայտնել է իր մոտեցումները խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի 12-րդ առաջարկի վերաբերյալ․ Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն արդեն հայտնել է իր մոտեցումները խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի 12-րդ առաջարկի վերաբերյալ․ Արարատ Միրզոյան

Հայաստանն արդեն հայտնել է իր մոտեցումներն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվից ստացված 12-րդ առաջարկի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

«Մենք արդեն հայտնել ենք մեր մոտեցումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական 12-րդ առաջարկի մասին, և առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկել այդ մոտեցումը և, ընդհանուր առմամբ, այդ համաձայնագրի ստորագրման կամ համաձայնեցման հետ կապված բոլոր հարցերը»,-ընդգծեց  ՀՀ ԱԳ նախարարը։ 

Նախարար Միրզոյանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը, մնացած այլ հարցերից զատ, քննարկում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկու պետությունների միջև պետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, ինչպես նաև միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում հայցերից հրաժարումը։

«Եթե խաղաղության պայմանագիրը համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, ապա այս կետերն, ինչպես և մնացած մյուս բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման»,-նշեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում