Հայաստան

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են. Անահիտ Ավանեսյան

1 րոպեի ընթերցում

Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են:

Նախարարը բարձր է գնահատել 2023 թ.-ի սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հարցում Իտալիայի աջակցությունը:

Անդրադարձ է եղել երկու երկրների մի շարք բժշկական կենտրոնների միջև սերտ համագործակցությանը, փորձի փոխանակմանը:

Նախարարը դեսպանին է ներկայացրել առողջապահական ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները` անդրադառնալով ոլորտի թվայնացման ներկա գործընթացին, համապարփակ ապահովագրության ռեֆորմին:

Դեսպանն իր խոսքում ընդգծել է երկու երկրների բժշկագիտության ոլորտում համագործակցության ծավալման զգալի ներուժը` առաջարկելով կազմակերպել հանդիպումներ և իրականացնել ծրագրեր նաև ակադեմիական մակարդակում:

Հանդիպման ավարտին նախարար Ավանեսյանը հույս է հայտնհել, որ նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության խորացման գործում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում