Քաղաքականություն

Երևանում ընթանում է Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարների հանդիպումն՝ ընդլայնված կազմերով

1 րոպեի ընթերցում

Երևանում ընթանում է Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարների հանդիպումն՝ ընդլայնված կազմերով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմերով հանդիպումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կայացել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը։ Ընդլայնված կազմերով հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում