Միացյալ Նահանգներ

Թրամփը նոր Tesla է ձեռք բերել Մասկի ընկերությունից

1 րոպեի ընթերցում

Թրամփը նոր Tesla է ձեռք բերել Մասկի ընկերությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռք է բերել նոր Tesla մեքենա, ինչպես և խոստացել էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերում Սպիտակ տան առջև կայանված կարմիր Tesla-ի կողքին Թրամփը զրուցել է լրագրողների հետ։ Նրա հետ են նաև Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը և նրա որդին։ 

Թրամփը կրկին իր աջակցությունն է հայտնել Մասկին՝ նշելով, որ մի խումբ մարդիկ նրա հետ շատ անարդար են վարվում և պատժում հայրենասեր լինելու համար։

Թրամփը նշել է, որ իրեն չի թույլատրվում մեքենա վարել, սակայն իր կողմից ձեռք բերվող Tesla-ն կմնա Սպիտակ տանը, և այն կվարեն իր աշխատակազմի անդամները։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կգնի նոր Tesla՝ Իլոն Մասկին աջակցելու համար։

Մասկի Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, ուղղված կառավարական ապարատի կրճատմանը, ԱՄՆ-ում Tesla-ի դեմ բողոքի ակցիաների պատճառ են դարձել։ Մասկի կարողությունը Tesla-ի բաժնետոմսերի զգալի անկումից հետո ընդամենը մեկ օրում նվազել էր 8,8 միլիարդ դոլարով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում