ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կասպար Վելդկամպի առանձնազրույցը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: