Մարզեր

Կայացել է Գավառ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երկրորդ նիստը

5 րոպեի ընթերցում

Կայացել է Գավառ համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երկրորդ նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգի հարցերի հաստատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը ներկայացրել է  Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 346-Ա  որոշման հավելվածով հաստատված «Սարուխանի՝ Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը նոր խմբագրությամբ հաստատելու, ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, գույքահարկի գծով արտոնություներ սահմանելու մասին» հարցերը։

«Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող նոր ձեռք բերված գույքը ամենամյա պարտադիր գույքագրման ցանկում ներառելու մասին» հարցը զեկուցել է  համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Բաբինյանը, «Գավառ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» հարցը՝ համայնքապետարանի գլխավոր մասնագետ, ծրագրերի պատասխանատու Հակոբ Սարգսյանը։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը ներկայացրել է  «Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակները ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, Գավառ համայնքի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունը հաստատելու և փոփոխված հողամասը աճուրդային կարգով օտարելու և Ծովազարդ բնակավայրում արդյունաբերական շինությունը ռեստորանային համալիրի վերակառուցելու վերաբերյալ» հարցերը։

«Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» հարցը ներկայացրել է  Գավառ համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կողպեցյանը։

«Գավառ  համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2025 թվականի ամենամյա  ծրագիրը հաստատելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 53,4888 հա մակերեսով հողատարածքը «էյ թի փի» բարեգործական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» հարցը զեկուցեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արծրուն Ղուրշուդյանը։

«Համայնքի ավագանու 09 մարտի 2022 թվականի N 39-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Գավառ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» հարցը զեկուցել է իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը ներկայացրել է ավագանու 09 մարտի 2022թվականի N 39-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Գավառ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու, համայնքային սոցիալական ծրագիր՝ աջակցության քարտի տրամադրման, համայնքապետարանի աշխատակազմի կողմից սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար չափորոշիչներ սահմանելու և դրամական օգնություն տրամադրելու մասին» հարցերը։

«Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինան­սավորումը ապահովելուն համաձայնություն տալու», «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Գավառի թիվ 7 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու»   «Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքներին խոչընդոտող ծառերն արմատային համակարգով հանելու և այլ վայրում վերատնկելու մասին» օրակարգում ընդգրկված լրացուցիչ հարցերը համապատասխանաբար զեկուցել են  Հակոբ Սարգսյանը, Հասմիկ Եսայանը և Արա Գևորգյանը։

Օրակարգում ներառված բոլոր հարցերը հաստատվել են քվեարկությամբ: 

 

Հայերեն

Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա. Փաշինյան

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնության ձեռքբերումը

Դատախազը դատարան է հանձնել Լոռու մարզում կատարված սպանության մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Ըմբիշ Արայիկ Թոփալյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շեշտել է Բաքվի բեմականացված դատավարությունների հարցը

Ավստրիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության  համաձայնագրի շուտափույթ ստորագրում

Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի տեքստը լուծել է այդ խնդիրը. Փաշինյանը՝ Սահմանադրության և տարածքային պահանջների հարցի մասին

Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Խաղաղության համաձայնագրի նախագծում միակողմանի ոչ մի դրույթ չկա. ՀՀ վարչապետ