Միացյալ Նահանգներ

Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Bloomberg

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ 

Ըստ հրատարակության տվյալների՝ Ուիթքոֆի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։ 

Այս ուղևորության ենթադրվող ամսաթիվը չի նշվում:

Փետրվարի կեսին հենց Ուիթքոֆն էր մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից և ուսուցիչ Մարկ Ֆոգելին տուն տանելու համար։

Բացի Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակը լինելուց, Ուիթքոֆը նաև ակտիվորեն մասնակցում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված շփումներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում