Քաղաքականություն

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՏԸՀ-ն գրանցել է 9 քաղաքական ուժի

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին  մասնակցելու համար ՏԸՀ-ն  գրանցել է 9  քաղաքական ուժի

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ղեկավարվելով ընտրական օրենսգրքով՝ թիվ 31 ՏԸՀ-ն մարտի 10-ին, ժամը 18:00-ին գումարեց նիստ, որի օրակարգում Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքական ուժերի ներկայացրած ցուցակները գրանցելու հարցն էր:

«Փաթեթների ստուգման արդյունքում հստակեցվել է, որ ուժերի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին»,—նշեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ եթե եղել են անճշտություններ, դրանք եղել են աննշան՝ տեխնիկական, հիմնականում տառասխալի հետ կապված, որոնք շատ արագ վերացվել են կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից: 

«Մենք այսօր գրանցեցինք բոլոր 9 կուսակցություններին ու դաշինքներին՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր», «Մեր քաղաքը», «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները, ինչպես նաև՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Մայր Հայաստան» և «Եվրոդաշինք» դաշինքները: Վաղը Երևանում քաղաքական ուժերը վիճակահանությամբ կստանան իրենց հերթական համարները, իսկ մարտի 15-28-ը կանցկացվի քարոզարշավը»,-հավելեց Տիգրան Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում