ՀՀ առողջապահության նախարարը Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող բաժանմունքներում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել:

Հայերեն فارسی