Միացյալ Նահանգներ

Թրամփը զգալի առաջընթացի հույս ունի Ջիդդայում նախատեսված ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից

2 րոպեի ընթերցում

Թրամփը զգալի առաջընթացի հույս ունի Ջիդդայում նախատեսված ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում լավ արդյունքներ ձեռք կբերվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մարտի 9-ին լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ այս շաբաթ մենք զգալի առաջընթացի կհասնենք», - ասել է Թրամփը։

Լրագրողները նաև հարց են ուղղել՝ արդյոք նա պլանավորում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

«Մենք պատրաստվում ենք բազմաթիվ հարցեր քննարկել՝ հաշվի առնելով առաջիկա խոշոր հանդիպումները.... Սաուդյան Արաբիայում, որոնք վերաբերելու են ոչ միայն Ռուսաստանին, այլև Ուկրաինային. տեսնենք՝ կկարողանանք արդյոք ինչ-որ բան անել, ինչ-որ բանի հասնել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողները նաև հարցրել են, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում է վերսկսել օգնությունն Ուկրաինային, եթե Կիևը Վաշինգտոնի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական հանքային ռեսուրսների վերաբերյալ։ 

«Կարծում եմ, որ նրանք կստորագրեն ռեսուրսների շուրջ համաձայնագիրը: Բայց ուզում եմ, որ նրանք խաղաղություն ցանկանան», - ասել է Թրամփը։

Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Կիևն այժմ բավարար չափով ցույց չի տալիս իր հանձնառությունը խաղաղությանը։ 

«Հիմա ցույց չեն տալիս այն չափով, որքան պետք է: Կարծում եմ՝ առայժմ նրանք դա չեն արել, բայց կարծում եմ՝ նրանք դա կանեն։ Կարծում եմ՝ դա ակնհայտ կդառնա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում», - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կկայանա մարտի 11-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում