Երևանում և Արմավիրի մարզում մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
1 րոպեի ընթերցում

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Արմավիրի մարզի մի շարք հասցեների ջրամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ««Վեոլիա Ջուր» ընկերությունից:
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի, Նոր խճուղու,
- Արմավիրի մարզի՝ Փարաքար գյուղի: