Մշակույթ

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է թատերական երկամսյակը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է  թատերական երկամսյակը

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում Կանաց տոնի օրը տրվել է թատերական երկամսյակի մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, ինչ մարզում մարտ- ապրիլ ամիսները հայտարարվում է թատերական երկամսյակի ժամանակահատված։  Նախաձեռնությանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Թատերական երկամսյակի շրջանակներում մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ ներկայացումներով հանդես են գալիս նաև մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի լավագույն թատերական խմբերը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումներին հրավիրվել են  Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, մարզի կրթամշակութային հաստատությունների և համայնքապետարանների կին աշխատակիցներ։ 

Տոնական օրվա մեկնարկին մասնակիցներին փոխանցվել է  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը, բաժանվել են  ծաղիկներ: Այնուհետև նեկայացվել է նույն թատրոնի դերասանների կողմից բեմադրված Վալենտին Կրասնագորովի «Հիշի՛ր բժիշկ, հիշի՛ր» ներկայացումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում