ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ և ամերիկացի գիտնականների միջև կապերի ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման տարբեր ոլորտներում առկա է արդյունավետ համագործակցության ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության և գիտության բնագավառում «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորություններին:

Նախարարը կարևորել է, որ կրթության և գիտության ոլորտում համագործակցությունը շեշտադրվել է նաև երկու երկրների միջև կնքված ռազմավարական գործընկերության փաստաթղթում:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է ամերիկահայ հեղինակավոր գիտնականների ցանցի հետ ակտիվ համագործակցությունն ու միասնական ջանքերի ներդրումը՝ համատեղ աշխատանքների իրականացման համար:

Ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային մի շարք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ ընթացող այս խոշոր նախագծի արդյունավետ իրականացման առումով հայկական կողմը կարևորում է նաև ամերիկյան բուհերի հետ գործընկերությունն ու ամերիկյան լավագույն փորձի կիրառումը:

Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացումն առանձնակի կարևորություն ունի: Դեսպանը մասնավորապես նշել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը կարող է լավագույնս նպաստել համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) հետ համագործակցությանը, հայ և ամերիկացի գիտնականների միջև կապերի ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ԱՄՆ կառավարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող ծրագրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն English Français

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր