Բանակ

Հնդկաստանում ՀՀ դեսպանն ու ռազմական կցորդը քննարկում են ունեցել Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ՀՀ դեսպանն ու ռազմական կցորդը քննարկում են ունեցել Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղարի հետ

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկու երկրների պաշտպանության նախարարությունների պաշտպանական խորհրդակցությունների շարունակականության ապահովման և փոխշահավետ գործակցության զարգացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի խաղաղության օրակարգի հանձնառությանն ու երկկողմ բարեկամական համագործակցության խորացման ուղղություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում