Աշխարհ

Հնդկաստանն առաջին անգամ ցուցադրել է իր հիպերձայնային բալիստիկ հրթիռի մակետը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն առաջին անգամ ցուցադրել է իր հիպերձայնային բալիստիկ հրթիռի մակետը

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) Հայդարաբադի զենքի ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրել է ստեղծվող BM-04 հիպերձայնային բալիստիկ հրթիռի լիամասշտաբ մակետը և ներկայացրել դրա տեխնիկական բնութագրերը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նշվում է, որ պինդ վառելիքով հրթիռը հանդեձված է սահող գլխամասային բլոկով, որն ունակ է զարգացնելու ավելի քան 5 Մախ հիպերձայնային արագություն: BM-04-ի քաշը կազմում է 11,5 տոննա, երկարությունը՝ 10,2 մ, հեռահարությունը՝ 400-ից 1500 կմ։ Հրթիռը հանդերձված է հայրենական արբանյակային նավիգացիոն համակարգով և 500 կգ քաշով սովորական տիպի մարտագլխիկով,  թիրախի խոցման ճշգրտությունը հասնում է 30 մ-ի:

2024 թվականի նոյեմբերին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 1500 կմ հեռահարությամբ հայրենական հիպերձայնային հրթիռի առաջին փորձարկման մասին։ Ինչպես հայտարարել էր գերատեսչության ղեկավար Ռաջնաթ Սինգհը, դրա շնորհիվ երկիրը դասվել է «ընտրյալ երկրների շարքում», որոնք նման առաջադիմական ռազմական տեխնոլոգիաներ ունեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում