ԱԺ փոխնախագահն առաջարկում է ծխախոտի վաճառքը թույլատրել 21 տարին լրացած անձանց՝ գործող 18-ի փոխարեն

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է սահմանել, որ ծխախոտ կարող է վաճառվել 21 տարին լրացրած անձանց՝ գործող 18-ի փոխարեն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արշակյանն այս մտադրության մասին հայտնել է «Ֆեյսբուք»–ի իր էջում տեղադրված տեսանյութով: 

Արշակյանը նախ ընդգծեց ծխելու վատ սովորույթն արմատախիլ անելու կարևորությունը: 

«Մինչև 18 տարեկան երիտասարդներին ծխախոտի վաճառքն արգելված է: Ես առաջարկում եմ այդ շեմը դարձնել մինչև 21 տարեկան: Շատ երկրներում է այդպես: Օրինակ, եթե դու ԱՄՆ-ում ցանկանաս ծխախոտ գնել, և 21 տարեկանդ չի լրացել, չես կարող»,-ասաց Արշակյանը:

Նա շեշտեց՝ մեծ կարևորություն է պետք տալ այդ հարցին:

«Երիտասարդը պարտադիր զինվորական ծառայության է անցնում 18 տարեկանից: Եվ, ընտանիքներից հեռու գտնվելով, միջավայրից հեռու գտնվելով, կարոտից, երբեմն մյուսների օրինակին հետևելու սովորությունից ելնելով՝ սկսում են ծխել: Դա շատ վատ է: Իմ կարծիքով՝ մենք պետք է հայտարարենք, որ զորանոցների, համալսարանների տարածքներում մինչև 21 տարեկաններին արգելվում է ծխախոտի վաճառքը,  ընտանիքներն էլ չեն կարող ծառայողին ծխախոտ բերել»,-նշեց նա:

ԱԺ փոխնախագահը հորդորեց քաղաքացիներին հայտնել իրենց տեսակետներն այս առաջարկի վերաբերյալ: 

Հայերեն English Español

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ