Հայաստան

«Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ 2024-ին անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է

1 րոպեի ընթերցում

«Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ 2024-ին անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է

Միայն 2024-ին «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: 

Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր է բժշկական թանկարժեք միջամտությամբ, որը պահանջում է՝ 

1. մասնագիտական պրոֆեսիոնալիզմ 

2. ֆինանսական մասի անհապաղ լուծում

Հենց այս երկրորդ բաղադրիչի ապահովումը հնարավոր է դարձել պետպատվերի շնորհիվ: 

Իհարկե, կարիքը և պահանջը ավելի մեծ է, բայց վստահորեն կարող եմ արձանագրել, որ ձեր վճարած հարկերից մի կարևոր մաս ուղղվում է կյանքեր փրկելուն»,- հավելել է նախարար Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում