Միացյալ Նահանգները դադարեցրել է հետախուզական ցանկացած տեղեկատվության տրամադրումը Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը մի քանի ժամ առաջ ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով ուկրաինական աղբյուրին։

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է հետախուզական տվյալների և զենքի փոխանցումը Ուկրաինային: Ռեթքլիֆը դա անվանել էր «ռազմական հարցերին և հետախուզությանն առնչվող դադար»: Նա ընդգծել էր, որ այս քայլերը Միացյալ Նահանգները ձեռնարկել են, որպեսզի բոլորին ներգրավեն ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման գործընթացում:

Sky News-ի իրազեկ աղբյուրներն ավելի վաղ նշել էին, որ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումը կրել է ընտրովի բնույթ՝ չի տրամադրվում այն տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարձակվելու նպատակով:

Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ ԱՄՆ-ը հետախուզական տեղեկատվության փոխանցումից բացի դադարեցրել է նաև Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը:

 

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին