Թրամփը նախկինի պես ցանկանում է վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է քայլեր ձեռնարկել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Կոնգրեսի երկու պալատների առջև ունեցած ելույթում:

«Իմ վարչակազմը կվերադարձնի Պանամայի ջրանցքը, և մենք արդեն սկսել ենք դա անել…. Հենց այսօր մի խոշոր ընկերություն հայտարարել է, որ գնում է Պանամայի ջրանցքի մերձակայքում գտնվող երկու նավահանգիստներ», - ասել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ունի պետքարտուղար Մարկո Ռուբիո, որը «դրա պատասխանատուն է»։

«Հաջողություն, Մարկո: Մենք գիտենք՝ ում մեղադրել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա», - կատակել է Թրամփը։

Հոնկոնգում տեղակայված CK Hutchinson ներդրող և նավահանգստային օպերատոր հոլդինգն այս շաբաթ հայտարարել է, որ վաճառում է վերահսկողությունը ջրանցքի երկու նավահանգիստները կառավարող ընկերության նկատմամբ:

Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելու օրը հայտարարել է, որ Պանամայի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները Պանամայի ջրանցքի կառավարման հարցում, և որ Միացյալ Նահանգները կվերականգնի դրա նկատմամբ վերահսկողությունը։

Թրամփը հայտարարել է, թե «ջրանցքը կառավարում է Չինաստանը», ինչը հերքել են թե՛ Պեկինը, թե՛ Պանաման։

Ամփոփելով պետքարտուղար Ռուբիոյի Պանամա կատարած այցը՝ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կկարողանա արագորեն լուծել Պանամայի ջրանցքում չինական ընկերությունների ներկայության հետ կապված խնդիրը։

Հայերեն English

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները