Կասեցվել են 14 հազար 365 վարորդի տուգանային միավորներ. առաջարկվում է 9-ի փոխարեն սահմանել 13 միավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսում են տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվեց ԱԺ լիագումար նիստում:  

«Տրանսպորտային միջոցների աճի և դրա հետևանքով առաջացած խցանումների արդյունքում ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, որի պատճառով վարորդների նկատմամբ կիրառվում են տուգանային միավորներ: Խնդիրը հատկապես մեծ ազդեցություն է թողնում այն վարորդների վրա, որոնք զբաղվում են ուղևորափոխադրմամբ և բեռների փոխադրմամբ»,–ասաց Արմեն Խաչատրյանը: 

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին 1 տարվա համար ներկայում հատկացվում է 9 միավոր: Պատգամավորները նկատել են ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը հաճախ չի բավականացնում, ինչը հանգեցնում է սոցիալական խնդիրների:

«ՆԳՆ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020-2024թթ 14 հազար 365 վարորդի տուգանային միավորներ կասեցվել են և կրկին խախտում կատարելու համար 628 անձ զրկվել է վարորդական իրավունքից»,–ասաց պատգամավորը: 

Նախագծով առաջարկվում է որոշակի իրավախախտումների համար տուգանային միավորների չափ փոփոխել՝ ավելացնել, որ մեծ վնասակարություն ունեցող արարքների տույժի չափը համարժեք լինի: Տուգանային 9 միավորի փոխարեն կսահմանվի 13 միավոր: 

«Վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը հնարավորություն կընձեռի թեթևացնել վարորդների սոցիալական բեռը և իրավախախտումների քանակի և որակի աճ չի դիտարկվում»,–ասաց Խաչատրյանը: 

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ