Ֆրանսիայում և Լեհաստանում քննադատել են ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը հետ է մղում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը France 2 հեռուստաալիքի եթերում։

«Ըստ էության, եթե խաղաղություն ես ուզում, արդյո՞ք Ուկրաինա զենքի (մատակարարումը) դադարեցնելու որոշումը ամրապնդում է, թե՞ հեռացնում խաղաղությունը։ Հեռացնում է, որովհետև այն միայն ուժեղացնում է ագրեսորին, որը Ռուսաստանն է», - ասել է նախարարը:

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն իր հերթին սպառազինությունների մատակարարման դադարեցման քայլը որակել է որպես «վատ նորություն»:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մատակարարումը։ Կասեցումը վերաբերում է ԱՄՆ-ի բոլոր ռազմական սարքավորումներին, ներառյալ զենքերը, որոնք տեղափոխվում են ինքնաթիռով կամ նավով կամ սպասում են առաքման Լեհաստանի տարանցիկ գոտիներում:

Միացյալ Նահանգներ

Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Զելենսկիի հետ վիճաբանությունից հետո. CNN

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին