Միացյալ Նահանգներ

Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Զելենսկիի հետ վիճաբանությունից հետո. CNN

1 րոպեի ընթերցում

Թրամփը դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Զելենսկիի հետ վիճաբանությունից հետո. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային փետրվարի 28-ին այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները։

Նրանցից մեկի խոսքով՝ ռազմական օգնության դադարեցումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Թրամփը որոշի, որ Զելենսկին խաղաղության շուրջ բանակցությունների հանձնառություն է ստանձնել։

«Նախագահը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերները նույնպես հանձնառու լինեն այդ նպատակին։ Մենք դադարեցնում ենք և վերանայում մեր օգնությունը՝ համոզվելու, որ դա նպաստում է լուծմանը», - ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։

Օգնության դադարեցումը կտարածվի այն ռազմական տեխնիկայի վրա, որը դեռ Ուկրաինայում չէ։ ԱՄՆ-ի որոշումից հետո արևմտյան պաշտոնյաներն ասել են, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կկարողանա դեռ մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մինչև ամառվա սկիզբը, պահպանել ռազմական գործողությունների նույն տեմպը, որից հետո կզգացվի Վաշինգտոնի որոշման լուրջ ազդեցությունը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում