Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

Եթե Հայաստանը Հռոմի ստատուտը չընդուներ, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլիներ: Դա բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու հնարավորություն է ստեղծել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք, եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք հիմա: Նաև տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ: Ապագայում շատ բաներ կան, որ հնարավորություն չէինք ունենա իրականացնել»,–ասաց Սիմոնյանը՝ մանրամասները չհանրայացնելով:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հռոմի ստատուտն Արևմուտքի կողմից ճնշումներով է ընդունվել՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Հակառակը»:

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, Հռոնի ստատուտն ընդունելով, իրավիճակ, դիրքորոշում ու հնարավորություն է ստեղծել՝ տարբեր բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու: Նրա վստահեցմամբ՝ Հայաստանն այդ խաղաքարտն օգտագործել է բոլոր հարցերում, այդ թվում՝ գերիների հարցով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում