Հայաստանի իշխանությունը շահագրգռված է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք շահագրգիռ ենք։ Որևէ մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևէ ռազմագերի կամ որևէ մարդ, որը ներկայումս Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում ամբաստանյալ է հանդիսանում, մեզ համար համարվում է անցանկալի անձ և մենք չենք զբաղվում։ Նրանք մեր հայրենակիցներն են, և իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերը արվել են ու շարունակվելու են»,-ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանն ընդգծեց, որ չնայած ներկայումս դատավարությունների շուրջ մեծ աղմուկ կա, ինչն արագ լուծումներ է ակնկալում, իրավիճակը չափազանց բարդ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դատավարությունների կազմակերպման հեռահար նպատակները։

«Հաշվի առնելով, թե ովքեր են այդ «դատավարությունը» իրականացնում և ինչ նպատակներ ունեն, կարծում եմ, որ այս փուլում հարցի լուծումը բարդ է լինելու։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք շարունակում մեր փորձերն ու աշխատանքները»,-նշեց նա։

ԱԺ նախագահը նաև անդրադարձավ Ադրբեջանում կալանավորված Ռուբեն Վարդանյանի հարցին՝ ընդգծելով, որ նրա գործուղված լինելու կամ չլինելու փաստը որևէ բան չի փոխում։

«Ռուբեն Վարդանյանի գործուղված լինելու կամ չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ նա մեր հայրենակիցն է, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նա վերադառնա»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

 

Հայերեն ქართული

Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը

ԱԺ նիստ

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցերը

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ