Քաղաքականություն

Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա. ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ ու պատճառ չկա. ԱԺ նախագահ

Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով  հարցին, թե արդյոք կա՞ էսկալացիայիր վտանգ, Բաքուն ապաշրջափակման թեման դարձնելո՞ւ է հնարավոր ագրեսիայի պատճառ: 

Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված՝ Սիմոնայնն ասաց. «Մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի»:

Նա հիշեցրեց՝ Հայաստանը բազմիցս ասել է, որ որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին և համաձայնագրերին հետևում է խստագույնս և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: 

«Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ, կարծում եմ, չկա և պետք է չլինի»,-նշեց ԱԺ նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում շեշտել էր, որ Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում