Մակրոնն ու Սթարմերը քննարկել են Կիևի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը վերսկսելու պլանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանուել Մակրոնը և Քիր Սթարմերը քննարկել են խաղաղության պլանը, որն ուղղված է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև շփումների վերականգնմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

Միացյալ Թագավորությունում մարտի 2-ին տեղի է ունեցել Եվրոպայի ղեկավարների գագաթնաժողովը, որտեղ քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա կարգավորման ուղիները։ Լոնդոնում հանդիպմանը մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Ռումինիայի ղեկավարները, Կանադայի վարչապետը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահը։

Փետրվարի 28-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որին նաև մասնակցում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրանց միջև հրապարակային վիճաբանություն տեղի ունեցավ:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը նշել է, որ Զելենսկիի քննադատական ​​մեկնաբանություններն ամերիկյան վարչակազմի հասցեին «չափազանց անհարգալից են»։

Եվրոպա

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ Ուկրաինայի հետ աշխատելու են հրադադարի պլանի վրա. Քիր Սթարմեր

 

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել