Գիտենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ, ձգտում ենք կատարելության. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունում գիտեն, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ, սակայն ձգտում են կատարելության ու դրա համար ամեն ինչ կանեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ դպրոցի ուսուցիչների շուրջ 30 տոկոսը անցել է կամավոր ատեստավորում: Նա շնորհավորեց նրանց՝ նշելով, որ բարձրագույն գնահատականների արժանացած ուսուցիչներ կան:
«Համոզված եմ, որ նրանց օրինակը կքաջալերի նաև մեր մյուս ուսուցիչներին: Հույս ունենք, որ մեր մյուս ուսուցիչները տեսնում են, որ մենք հաղորդակցության մեջ ենք: Գիտենք, որ կամավոր ատեստավորման համակարգը կատարյալ չէ: Ցավոք, այս կյանքում ոչ մի բան կատարյալ չէ: Մենք ձգտում ենք կատարելության, ամեն ինչ կանենք: Բայց նաև ուզում ենք, որ այս ճանապարհով ուսուցչի աշխատանքը նշանակի առնվազն բարեկեցության մի որոշակի մակարդակ իր ընտանիքի համար»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատեց՝ կառավարությանը շատ են քննադատում, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման սխեման կիրառել են կամավոր ատեստավորման միջոցով: Սակայն, նրա խոսքով, այդ գաղափարը նաև ուսուցիչների հետ հաղորդակցության արդյունքում է ձևավորվել: