Աշխարհ

Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Պակիստանի Աքորա Խաթթակ քաղաքում գտնվող Դարուլ Ուլում Հաքքանիա իսլամական ճեմարանի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 18 հոգի։ Ռումբը պայթել է ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո՝ մարդկանց մզկիթից դուրս գալու ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV-ին։

Պայթյունի հետևանքով զոհվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ և իսլամագետ Մաուլանա Համիդ-ուլ-Հակ-Հաքանին:

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, իսկ ոստիկանները շրջափակել են տարածքն անվտանգության և հետաքննության նպատակով։

Մզկիթը գտնվում է ճեմարանի ներսում։ Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։ 

Ականատեսները հայտնել են, որ պայթյունի հետևանքով վնասվել է մզկիթի մի մասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում