ԵՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր է առաջարկել Հնդկաստանին

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը գտնվում է Հնդկաստանում երկկողմ շփումներն ամրապնդելու համար, Նյու Դելիին առաջարկել է ազատ առևտրի և անվտանգության ու պաշտպանության բնագավառում ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագրեր կնքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆոն դեր Լայենի այցի մասին հաղորդագրություններ է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարող է լինել իր տեսակի մեջ խոշորագույն գործարքն աշխարհում: Ես հիանալի հասկանում եմ, որ դա հեշտ չի լինելու: Բայց ես նաև գիտեմ, որ կարևոր են ճիշտ ժամանակը և վճռականությունը, և որ այս գործընկերությունը տեղի է ունենում մեզ երկուսիս համար ճիշտ պահին: Ահա թե ինչու ենք մենք վարչապետ Մոդիի հետ պայմանավորվել աշխատել դրա վրա այս տարվա ընթացքում», - ասել է ֆոն դեր Լայենը:

Նա հավելել է, որ Բրյուսելը կցանկանար Հնդկաստանի հետ կնքել նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ 

«Ես կարող եմ հայտարարել, որ մենք ուսումնասիրում ենք անվտանգության և պաշտպանության բնագավառում Հնդկաստանի հետ գործընկերության ապագան՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ մեր գործընկերության օրինակով: Դա մեզ կօգնի ակտիվացնել մեր աշխատանքը՝ դիմակայելու ընդհանուր սպառնալիքներին՝ լինի դա անդրսահմանային ահաբեկչություն, անվտանգության սպառնալիքներ ծովում, կիբեռգրոհներ կամ նոր երևույթ, որ մենք տեսնում ենք՝ գրոհներ մեր կարևոր ենթակառուցվածքների վրա», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ եվրահանձնակատարների ամբողջ կոլեգիայի այցը Հնդկաստան առաջին օտարերկրյա այցն է 2024 թ. դեկտեմբերին նոր կազմի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Հայերեն Русский

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց